Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:05 28-02-2024

Փաստորեն, մինչև հիմա ՀՀ-ում ԵԱՏՄ բանկերի երաշխիքները գործում էին, իսկ ՀՀ-ինը՝ ոչ, լավ չի

Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական և մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չեն ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից:

ՀՀ ԱԺ նիստում ներկայացնելով «Ազգային «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը՝ նոր կարգավորումները պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Վերոնշյալ կանոնների համաձայն՝ բանկը վերջին 6 ամիսների ընթացքում չպետք է ունենա անվճարունակություն և ֆինանսական առողջացման որևէ գործընթաց, պետք է համապատասխանի այդ երկրի կանոններով սահմանված ռեյտինգային ինչ-որ մակարդակի: Բանկի ընդհանուր կապիտալը պետք է 60 մլն ԱՄՆ դոլարից ավելի լինի, իսկ բանկի կապիտալի համարժեքության նորմատիպը պետք է լինի առնվազն 12,5 տոկոս: Ներդրվում է բանկերի սև ցուցակի գաղափար. եթե վերջին 12 ամսվա ընթացքում բանկի նկատմամբ առկա է դատական գործ, որով վերջինս հրաժարվել է վճարել երաշխիքը կամ մասնակի է վճարել, ապա հայտնվում է սև ցուցակում: Այնուհետև այդ դատական վճռի կայացումից հետո 12 ամսվա ընթացքում, եթե վճռվի, որ երաշխիքը չվճարելու կամ պարտավորությունը մասնակի կատարելու իրավունք չուներ, ապա այդ բանկի երաշխիքներն այլևս չեն ընդունվում: «Բոլոր բանկերն այս պահանջներին բավարարում են, և համաձայնագրի վավերացման արդյունքում ՀՀ ընկերություններն ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ պետական և մունիցիպալ մակարդակներում գնումների գործընթացներին»,- փաստել է փոխնախարարը:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհանսիյանն էլ իր խոսքում նշեց, որ ստացվում է՝ մինչև հիմա ՀՀ-ում ԵԱՏՄ բանկերի երաշխիքները գործում էին, իսկ ՀՀ-ինը՝ ոչ, ինչն ամենևին էլ լավ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան