Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 23-02-2024

Մնացել է շնչելու համար էլ հարկ տանք. Շիրակի խոպանչիների բողոքի ակցիան

Շիրակի մարզի խոպանչիները բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց։

Արտագնա աշխատողներին վրդովվեցրել են ՊԵԿ-ից ստացված ծանուցումները, ըստ որի` Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո ծանուցումներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Չվճարելու դեպքում պարտավորություններին գումարվելու են նաև տույժ-տուգանքները։

Չնայած որ արտագնա աշխատանքի մեկնածները նաև տվյալ երկրում են հարկեր վճարում, իրենց եկամտի մոտ 10%-ը պետք է նաև Հայաստանում վճարեն։

Շիրակի մարզի խոպանչիները պահանջեցին մարզպետի հետ հանդիպում, մարզպետը չեկավ, բայց նրանց լսեց փոխմարզպետ Աննա Մարտիկյանը, ինչպես նաև մարզպետարանի այլ պաշտոնյաներ։

Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ ասում էին, որ ոչ միայն չեն վճարելու, այլ նաև պայքարելու են այս որոշման դեմ։ Ասում էին` մնացել է շնչելու համար հարկ տան ու շեշտում, որ բողոքի հաջորդ ակցիան կանեն` միջպետական ճանապարհներ փակելով։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ