copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:13 23-02-2024

ՔՊ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում կունենա․ քննարկվելու են Մյունխենի ու Փարիզի հանդիպումները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը առաջիկայում փակ հանդիպում է նախատեսում ունենալ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Փաշինյանը օրենսդիրի իր թիմակիցներին ներկայացնելու է միջազգային վերջին այցերի՝ մյունխենյան բանակցությունների եւ Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները:

Ինչպես մեզ ՔՊ-ից հայտնեցին, միջազգային կարեւոր այցերից հետո սովորաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ ամփոփելու արդյունքները. այս անգամ էլ բացառություն չի լինի: ՔՊ-ականները հատկապես սպասում են Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, քանի որ մեծ սպասումներ ունեն դրանից:

Իշխանականները նաեւ մեզ հայտնեցին, որ հանդիպման օրը դեռ հստակեցված չէ. կախված է վարչապետի գրաֆիկից. սպասում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ