Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:52 22-02-2024

Հավանաբար հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում առկա իրավիճակը, համագործակցության մասնրամասները գործընկերներ պետությունների, մասնավորապես՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և նշել, որ մեր նպատակն է էլեկտրաէներգիայի հարցում բալանսավորված քաղաքականություն վարել։

Հակոբ Վարդանյանը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում արևային էներգիայի զարգացման տպավորիչ տեմպերի վերաբերյալ։

Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր հերթին նշել է, որ անցումն արևային էներգիային առաջնահերթություն է Եվրամիության համար և այս հարցում ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին։

Յոնաս Սուրվիլան նաև հետաքրքրվել է ատոմային էներգիայի ոլորտում առկա իրավիճակի մասին։ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ հավանաբար հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում, իսկ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, հարավկորեական, ռուսական, ամերիկյան և մի շարք այլ ընկերությունների հետ։ Վերջնական որոշումն, ըստ Վարդանյանի, կախված է մի շարք գործոններից։

Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետաքրքրության կենտրոնում էր նաև Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրամիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցը։

Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ ծրագիրը Հայաստանի ուշադրության կենտրոնում է և քանի որ այժմ էլեկտրաէներգիայի ոլորտում կա համագործակցություն Վրաստանի հետ, մեծ է ցանկությունը միանալ այդ ծրագրին և համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ ևս, հատկապես որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արտահանման հարցում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է։

Հանդիպման վերջում Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վարդանյանին և ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրավիրել է Վիլնյուս՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը համապատասխան ոլորտի նախարարի հետ առավել մանրամասն քննարկելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան