Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 16:00 22-02-2024

Սպառնալիքները միայն վարդագույն ակնոցով են անտեսանելի. ընդդիմությունը կծանոթանա Ադրբեջանի առաջարկներին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը, որը փոխանցել էր դեռևս հունվարի 4-ին։ Նա նաև համոզմունք էր հայտնել, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու համար։

Ադրբեջանի կողմից փոխանցված նախորդ առաջարկներին ծանոթացել էին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը։ Գաղտնի փաստաթղթերին ծանոթանալուց հետո պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։

Oragir.News-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են ծանոթանալ Ադրբեջանի ներկայացրած պատասխան առաջարկներին, ինչպես դա արել են նախորդ դեպքերում։ Վարդանյանը մեր հարցին դրական պատասխանեց՝ նշելով, որ արդեն համապատասխան գրությունն են պատրաստում, որպեսզի ուղարկեն Արտաքին գործերի նախարարություն։

Հարցին, թե նոր առաջարկների հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ու մտավախություններ ունեն՝ Վարդանյանը պատասխանեց, որ ընդհանրապես պրոցեսի հետ կապված ոչ մի ակնկալիք չունեն։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ շարունակում են հավատարիմ մնալ հանրությանը իրազեկելու իրենց պարտավորությանը և ծանոթանում են առաջարկներին՝ հասկանալու համար, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում։

Ընդդիմադիր պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, թե գաղտնիության ռեժիմը որքանո՞վ է թույլ տալիս հանրությանը իրազեկել այն բոլոր վտանգների մասին, որոնք առկա են այդ առաջարկներում։ Վարդանյանն ի պատասխան ասաց. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ սկզբունքը պահպանելով ամեն դեպքում կատարնք մեր առաջնային պարտականությունը և մեր ժողովրդին իրազեկենք վտանգների մասին։ Եթե նկատել եք այս ամբողջ ընթացքում փաստաթղթից կոնկրետ մեջբերումներ միայն Նիկոլ Փաշինյանն է կատարել, իսկ մենք խոսում ենք վտանգների ու սպառնալիքների մասին, որոնք առկա են դրանցում»։

Մեր հարցին, թե շարունակո՞ւմ են կարծել, որ Ադրբեջանը հակված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց՝ ոչ թե իրենք այդպես կարծում, այլ այդ մասին են վկայում փաստերը։ Նրա համոզմամբ՝ չտեսնելու համար անհրաժեշտ է դա շատ ցանկանալ։

«Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանին վարդագույն ակնոցներով նայել, որով ես չեմ նայում այդ երկրին, դա փաստ է։ Խնդիրն այն է, թե ովքե՞ր և ինչո՞ւ են մեզ ցանկանում համոզել, որ Ադրբեջանն այս փուլում ցանկանում է, կամ առհասարակ կարող է խաղաղություն հաստատել։ Ով վարդագույն ակնոցներ չի կրում, տեսնում է, որ Ադրբեջանի իրականացրած քայլերն ու գործողությունները խաղաղություն ցանկացող կողմի քայլեր ու գործողություններ չեն»,- նկատեց նա։

Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ սա փաստ է, ոչ թե իր կարծիքը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել