copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:50 21-02-2024

Աղբամաններն էնքան լիքն են, որ զիբիլը տներս կլցվի. Գյումրիի թաղամասերից աղբը չի մաքրվում

Տարիներ շարունակ Գյումրիում աղբահանության խնդիրը չի լուծվում, քաղաքի տարբեր հատվածներ աղբակույտերից չեն ձերբազատվում։ Չնայած պետք է փաստել, որ զարգացման տարբեր ծրագրերի համաձայն` աղբահանության իրականացման ծավալները տարեցտարի աճել են:

Oragir.News-ը տևական ժամանակ է` քաղաքի տարբեր թաղամասերից բողոքներ է ստանում, որ աղբը աղբամաններից թափվում է, բայց քաղաքապետարանի կոմունալ բաժինը չի զբաղվում աղբահանության աշխատանքներով։

Բնակիչները սրտնեղում են, որ աղբի համար իրենք վճարում են, բայց ստիպված են շնչել գարշահոտը։



Նշենք որ 2012 թվականից սկսած` Գյումրիում աղբահանությունն իրականացրել է Գյումրիի քաղաքապետարանը: 2017 թվականի հուլիսի 6-ից այդ աշխատանքներն իրականացնում է «Գյումրու կոմունալ ծառայություն ՀՈԱԿ»-ը, որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։

Այս կառույցի պատասխանը մեկն է, որ իրենք ամեն օր վաղ առավոտից աղբը հավաքում են, քաղաքը տեսքի են բերում։



«Փողոցներին կնայես սիրտդ կխառնե, աղբամանները լցված են, տեր չկա էս անտեր երկրին։ Առաջ գոնե կմաքրեին, ամեն մարդ իրա գործը գիտեր, շունը շապիկ է հագել, կատուն վարտիք։ Հմի որ օրերը տաքացավ ըստեղից էլ անցնել չի էղնի, տունը փոքր երեխա կա, չենք թողնի` դուրս ելնի։ Փնթի վիճակ է, էս ամեն ինչը խոլերայի բուն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչներից մեկը։

Նույն պատկերն է նաև Սավոյան և Կոշտոյան փողոցներում, կենտրոնական համարվող Հաղթանակ զբոսայգու մոտակայքում։



Հռիփսիմե Գևորգյանը Կոշտոյան թաղամասում է ապրում, ասում է` իրենց թաղամասում 90-ականների վրա է ժամանակը կանգ առել։

«Ժամանակը առաջ կերթա, իսկ մենք հետ...էս անտեր փողոցը ոչ նորմալ լուսավորություն ունի, ոչ մայթ, ոչ էլ առանց ցեխի փողոց։ Չկա, թող չեղնի, գոնե աղբը մաքրեն. ըստեղ էլ մարդ կապրի։ Փողը կմուծենք, որ գարշահոտ շնչենք։ Աղբամանները էնքան լիքն են, որ զիբիլը տներս կլցվի։ Որ խնդիրը ըսեմ, որ մեկը թողնիմ... քաղաքի իշխանավորները ըլը թող գան, տեսնին` ինչ վիճակում են մեր փողոցները, հերիք եղավ»,- ասում է տիկին Հռիփսիմեն։

Բնակիչներից ստանում ենք նաև արձագանքներ, որ Oragir.News-ի հրապարակումներից հետո, տվյալ թաղամասերում մի որոշ ժամանակ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը աղբը մաքրում է, բայց որոշ ժամանակ հետո էլի մոռանում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին