copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:17 19-02-2024

Ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի՝ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց ծաղիկներ են խոնարհվել

Արդեն հայտնել էինք, որ օրերս ուղղիչ գաղութում մահացել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին:

Այսօր Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչի։

Նշենք, որ ըստ պաշտոնական Մոսկվայի՝ Նավալնին գաղութում զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ կորցնելով գիտակցությունը։ Չնայած շտապօգնության բժիշկների ջանքերին՝ արձանագրվել է դատապարտյալի մահը։

Հիշեցնենք, որ Նավալնին հատուկ ռեժիմի գաղութում պատիժ է կրում 2023 թվականի դեկտեմբերից։ Մոսկվայի արտագնա դատարանը Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 19 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու համար։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը