Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:30 19-02-2024

Կանեփ ծխողը դառնում է ծիծաղկոտ․ դպրոցներում դասավանդվող նյութերը կանխո՞ւմ, թե՞ խթանում են թմրանյութերի օգտագործումը

2018 թվականից Հայաստանի Հանարապետության դպրոցներում 8-9-րդ և 10-11-րդ դասարանների աշակերտների համար դասավանդվող «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցչի ձեռնարկում տեղ է գտել նաև թմրանյութերի դեմ պայքարը։

Թեև ձեռնարկում խոսվում է թմրանյութերի վտանգավորության աստիճանի և դրանց օգտագործումից առաջացող կախվածության մասին, սակայն միևնույն ժամանակ նշվում է դրանց պարունակությունը, որը բազմաթիվ ծնողների անհանգստացնում է։

Երևանի դպրոցներից մեկի բարձր դասարանում սովորող մի աշակերտի ծնող Oragir.News-ի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել նշված խնդրի վերաբերյալ։

«Ես դեմ չեմ, որ աշակերտների հետ խոսեն թմրանյութերի վտանգավոր լինելու մասին, բայց այդ ձեռնարկում մանրամասն ներկայացվում է, թե ինչ նյութերից կարելի է ստանալ այս թմրանյութ։ Դա կարող է աշակերտներիմոտ հակառակ արդյունքը ունենալ, պայքարելու փոխարեն նրանք սկսեն թմրանյութ պատրաստել և օգտագործել»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

8-9-րդ դասարանների համար ձեռնարկում տեղ է գտել նաև մարիխուանայի մասին դասընթացը։

Մարիխուաննա (կաննաբիս, կանեփ, պլան, խոտ, քոլ, անաշա)

Ծագումը։ Մարիխուանան և հաշիշը ստանում են կանեփ տեսակի բույսից, որն աճում է երկրագնդի շատ շրջաններում, այդ թվում Հայաստանում։ Կանեփն ապօրինի թմրամիջոցների ամենատարածված տեսակն է։ Կանեփը սովորաբար օգտագործվում է առանձին (մաքուր վիճակում) ծխախոտի հետ։ Կանեփի ծուխն ունի յուրահատուկ քաղցր հոտ։

Ազդեցությունը։ Մարիխուանայի ծխի մեջ պարունակվող ակտիվ քիմիական նյութերը թոքերից արագ ներծծվում են արյան մեջ և հասնում գլխուղեղ, որտեղ, ազդելով ուղեղի հատուկ կենտրոնների վրա, առաջ են բերում հաճույքի, հիշողության, մտածողության, ժամանակի զգացողության և շարժումների կորդինացիայի փոփոխություններ։

Կանեփն ազդում է անհատի բանականության և հոգեկան աշխարհի վրա։

Օգտագործումն առաջ է բերում թուլության զգացում, ձայների, գույների և համի հանդեպ ավելի մեծ կամ խեղաթյուրված զգացողություն։

Կանեփ ծխողը դառնում է շատախոս, ծիծաղկոտ և գերակտիվ կամ լռակյաց․․․

Աշակերտների ծնողները անհանգստանում են, որ դասընթացի շրջանակներում երեխաները թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում նաև թմրամիջոցները հակագովազդող պաստառ են պատրաստում, երբեմն դրանք փակցնում դասասենյակի պատին, որպեսզի երեխաները միշտ հիշեն դրանց վտանագավորության մասին, ապա նշում, որ այդ պաստառը, ամեն օր երեխաների աչքի առաջ լինելով, ևս կարող է նպաստել, որ թմրամիջոց օգտագործեն։

Ծնողները նաև լուսանկարներ են տրամադրել «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցչի ձեռնարկից։













Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի