copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:33 19-02-2024

Կարգավիճակի բարձրացում. ՀՀ-ն սերտացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ-ի հետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում անվտանգության համագործակցության (ԵԱՀԿ) առաքելությունում (Վիեննա) և Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում (Մոնս) իր ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է փետրվարի 15-ի նիստում։

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրա ընդունումը նախարարության հաստիքների ավելացում չի ենթադրում, այն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների համար, ունենալով մեկ իրավական կարգավորում, հնարավորություն կստեղծի պարտականությունների առավել լիարժեք և արդյունավետ իրականացման համար:

Oragir.News-ը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանից հետաքրքրվեց, թե որոնք են այս որոշման նպատակները։ Ռազմական փորձագետն ի պատասխան նշեց, որ ռազմական կցորդը կարգավիճակ է, որը ներկայացուցչի պաշտոնից բարձր է։

«Ներկայացուցիչը բավականին հեղհեղուկ է, ներկայացնում է ինչ-որ բաներ, իսկ կցորդը կոնկրետ գործառույթներ ունի։ Կարծում եմ՝ նշված կառույցներում Հայաստանն իր ներգրավվածությունը գործնականում ավելի ուժեղացնում է, մասնագետներ են ուղարկում և այլն»,-նշեց նա։

Հայկ Նահապետյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ կցորդները բանակցություններ վարելու, երկիր ներկայացնելու, փաստաթղթեր ստորագրելու և այլ լիազորություններ ունեն։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սա օրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանական շարունակություն է։

Ռազմական փորձագետը վստահ է, որ ՀՀ իշխանությունները առավել սերտացնում են հարաբերությունները ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, որը վերջիններս չեն էլ թաքցնում։ Նա ընդգծեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում երկրորդ անգամ Ուկրաինայի հարցով կեցվածք դրսևորեց։ «Եթե առաջ տարբեր խոսույթներով փորձում էին քողարկել իրենց մոտեցումները, այժմ արդեն ամեն ինչ բաց են անում, իսկ դրա տխուր հետևանքներն ուկրաինական ժողովուրդն իր մաշկի վրա զգում է, շուտով մենք էլ կզգանք, 44-օրյա պատերազմը բավականին թեթև վիճակ կլինի»,- կարծում է նա։

Հայկ Նահապետյանը հայտնեց, որ այս ամենը տեղավորվում է օրվա իշխանությունների կողմից Արևմուտքի առաջ ստանձնած պարտավորությունների մեջ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սրա հետևանքով երկիրը կորուստներ է ունենալու, ինչպես դա եղել է 2018 թվականից հետո. «Հիմա այդ կորուստները կշարունակվեն արդեն Հայաստանի տարածքների հաշվին։ Այդ ժամանակ էլ մեղավոր կկարգեն այլոց՝ ռուսներին, չինացիներին, պարսիկներին, հայ ժողովրդին, բոլորին՝ բացի իրենցից»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահի կողմից ցուցաբերված խաղաղասիրական կեցվածքն անհրաժեշտ է հակառակ կերպով գնահատել։ Նրա համոզմամբ՝ սա լուրջ ռազմական գործողությունների նախերգանքն է, և այժմ երկու խնդիր է դրվում՝ քարոզչական դաշտում փորձել կեցվածք դրսևորել, ըստ որի՝ Ադրբեջանը խաղաղարար է, ինչպես նաև հիմքեր ստեղծել, որ նոր հարձակումների մեղավորը Հայաստանն է, հիմա այդ գործընթացն է իրականացվում։

Հարցին, թե հնարավո՞ր է Ալիևի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ՀՀ-ի դեմ նոր ագրեսիան վերջնական տեսքի կբերվի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ագրեսիան վերջնական տեսքի է բերվում ոչ թե երկրների նախագահների, այլ գլխավոր շտաբների կողմից։ Փորձագետի խոսքով՝ նախագահները հաստատում են այն պլանը, որը դրվում է իրենց սեղանին։

«Շտաբերի պետերն իրենց հանձնարարականները ստացել են։ Ես կարծում եմ՝ կոնկրետ հստակեցնելու խնդիրներ ունեն, որովհետև տարածաշրջանում այնուամենայնիվ Թուրանի պրոյեկտը կյանքի կոչելու գործնական քայլեր են ձեռնարկվում։ Այդ տրամաբանության մեջ նաև «Զանգեզուրի միջանցքն» է, ինչպես նաև Հայաստանից որոշակի տարածքներ օտարելու խնդիրը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին