Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:17 19-02-2024

Ռասմուսենը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը որակել է արդյունավետ

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ որակելով այն արդյունավետ։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում։ Մենք պետք է աշխատենք ավելի սերտ կապեր կառուցել Եվրոպայի և լայն ժողովրդավարություն ունեցող աշխարհի հետ»,-գրել է նա։