copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:47 17-02-2024

Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 17-ին՝ ժամը 10։05-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Արարատի (տեսանելիությունը՝ 100-150մ), Կապանի (տեսանելիությունը՝ 50-60մ ), Գորիսի (տեսանելիությունը՝ 50-100 մ), Մեղրիի (տեսանելիությունը՝ 80-150մ) տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված