Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:03 17-02-2024

Նոր տարբերակներ են մտմտում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ նշել էինք, որ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ հնարավոր չի լինի անհրաժեշտ քանակի «Այո» ապահովել, ուստի իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ հանրաքվեի «շեմը» փոխելու համար:

Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության, «հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։ Քանի որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ 2021 թ. տվյալների, մոտ 2,6 միլիոն է, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ապահովել մոտ 650 հազար ձայն, ինչը պարզապես ոչ միայն անիրատեսական է, այլև անհնար:

Բանն այն է, որ Gallup-ի վերջին հարցումներով, մեր քաղաքացիների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ 34,2 %-ի կարծիքով՝ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Մյուս կողմից՝ Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը շատ ցածր է. նույն հարցումներով, նրան չի վստահում հարցվածների ավելի քան 66 տոկոսը: Ահա, այս թնջուկն էլ ուզում է լուծել Փաշինյանը: Հաշվի առնելով, որ «շեմ» սահմանող սահմանադրական նորմը փոփոխության ենթակա է միայն հանրաքվեով, «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը, «լազեյկաներին» զուգահեռ, քննարկում է մեկ այլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական ներգրավել թե՛ վարչական ռեսուրսը, թե՛ բոլոր քպականներին:

Բայց այստեղ էլ խնդիր կա. ճիշտ է, ՀՀ Սահմանադրությունում որպես հանրաքվե անցկացնելու արգելք նշվում է միայն ռազմական կամ արտակարգ դրությունը, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում հավելվում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սկզբի համար իշխանություններն ուզում են այս արգելքը վերացնել և համապատասխան փոփոխություն անել «Հանրաքվեի մասին» օրենքում:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ջանք փորձելու է ներդնել՝ թշնամական երկրի ղեկավարի պահանջը կատարելու և նոր Սահմանադրությունն «անցկացնելու» համար, որն արդեն շատերի կողմից որակվել է որպես հակազգային ու հակապետական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ