copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:35 15-02-2024

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը Կոլսին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսի հետ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Վերահաստատել եմ Հայաստանի աջակցությունը Կոնգրեսի աշխատանքներին՝ կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերը։

Անդրադարձ ենք կատարել Հայաստանում Կոնգրեսի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակություն ցուցաբերելու համատեքստում։

Ներկայացրել եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողություններին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը