copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 14-02-2024

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր

Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանել Լյուքսեմբուրգի հետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ առկա մեխանիզմներն առավելագույն օգտագործելու հնարավորություններին։

Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերի զարգացումները՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է կայուն Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ ՀՀ ջանքերը, իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը և միջազգային գործընկերների ներգրավվածությամբ դրանք զսպելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղայակված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից