copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:25 12-02-2024

ԱՊՊԱ-ի նոր կանոն, սահմանադրական իրավունքի նոր խախտում

Փետրվարի 15-ից այն քաղաքացիները, որոնք չունեն բանկային հաշիվ, չեն կարող ԱՊՊԱ պայմանագիր կնքել։

Oragir.News-ը կապ հաստատեց «Վարորդի ընկեր» կազմակերպության հետ, որտեղից պարզաբանեցին, որ այսուհետ բանկային հաշիվ ունենալը պարտադիր է։

«Իրենք չեն էլ կարող չբացել բանկային հաշիվ, քանի որ ԱՊՊԱ պատահարի դեպքում, հատուցման գումարները միայն բանկային փոխանցման միջոցով է իրականացվելու, եթե չբացեն բանկային հաշիվ, հատուցում չեն կարող ստանալ»,- ասաց կազմակերպության աշխատակիցը։

Նա նշեց, որ ԱՊՊԱ-ի նոր պահանջը կապ ունի անկանխիկի մասին օրենքի հետ։

«Քանի որ անկանխիկի մասին օրենքը այդ մասով սահմանափակումներ է նախատեսել, և ապահովագրական ընկերությունները անմիջապես այդ անձին պետք է հատուցման գումարը փոխանցեն, կանխիկ չեն կարող տալ։ Բանկային հաշիվը չեն բացում, որ բանկի տվյալ ունենան, այլ բացում են նրա համար, որ փոխհատուցման ժամանակ, մարդկանց բանկային հաշվին փոխանցեն այդ գումարները»,- եզրափակեց աշխատակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև սահմանագրագետ Վահե Գրիգորյանի հետ, ով ասաց, որ այս օրենքը իրենից ենթադրում է մարդու իրավունքների խախտում․

«Միանշանակ է, որ անձի համար ձևական խոչընդոտներ ստեղծելը և դրանք չհաղթահարելու արդյունքում, նրա նկատմամբ պատասխանատվություն կիրառելը՝ անձի սահմանադրական իրավունքների խախտում է, և հանդիսանում է վարչական մարմնի կողմից վարչարարության կամայականության արգելքի սկզբունքի խախտում, այսինքն՝ անձանց հարկադրում են, որպեսզի բոլորն անխտիր ունենան բանկային հաշվեհամարներ, դրա համար լրացուցիչ վճարումներ կատարեն և նոր դրանց միջոցով կնքեն ԱՊՊԱ պայմանագրեր»։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան