Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 14-08-2025

Հողատու Նիկոլին չեմ ընտրի․ հայը, որպես կանոն, ընտրում ա ամենավերջին հոգեկան հիվանդ դեբիլին․ հարցում

Ազգային ժողովի հերթական ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։ Մինչ այդ, քաղաքական տարբեր ուժեր ձևավորում են նոր դաշինքներ և կուսակցությունների ներսում վերադասավորումներ կատարում, ինչպես նաև, արդեն իսկ ձևավորվում են նոր ուժեր։

Oragir.News – ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ւմ օգտին կքվեարկեիք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կընտրի ցանկացածին, բացի ներկայիս իշխանությունից, որոշներն էլ ասացին, որ հարմար թեկնածու չեն տեսնում։ «Բնականաբար ոչ Նիկոլին», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորին կընտրի, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ «Էս հողատուին 1000 տոկոս չէ, ցանկացածին կընտրեմ, որովհետև ստորացանք և արժանապատվություն կորցրինք ազգովի», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ինքը ընտրություններին չի գնա։ «Ես չէի գնա ընտրությունների, որովհետև ոչ մեկին չեմ վստահում, առավելևս այսօրվա վարչապետին»,- ասաց նա։ «Ես արժանի մարդ չեմ տեսնում Հայաստանում, որովհետև հայը, որպես կանոն, իր համար ընտրում ա ամենավերջին հոգեկան հիվանդ դեբիլին ու հետո սկսում ա մեղավորներ ման գալ», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները