copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:28 11-02-2024

Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում ՄԱԿ կատարած մեր այցն ու ձևաչափը․ ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ առընթեր երեխաների խորհրդի անդամ երեխաներն ընդգրկված էին իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում, հայտնում է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր։

ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին։ Հպարտ էի տեսնել նրանց որակյալ ու բովանդակալից մասնակցությունը համապատասխան քննարկմանն ու նիստին։ Հպարտ եմ և այն պատճառով, որ բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացել ենք ձևավորել հրաշալի միջավայր։ Միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն, անկախ բոլորիս ունեցած առանձնահատկություններից, առանցքային գաղափար և նպատակ է նաև այս ոլորտում մեր աշխատանքների համատեքստում։

Ինչպես խորհուրդը, այնպես էլ պատվիրակության կազմը ձևավորվել են բոլոր խմբերի ներկայացվածությունն ապահովելու սկզբունքով։ Մեծ հպարտություն եմ զգում` տեսնելով այն հոգատարությունը, աջակցությունն ու հանդուրժողականությունը, որ խորհրդի անդամ երեխաները ցուցաբերում եմ միմյանց նկատմամբ` այդ գաղափարները տարածելով նաև ընդհանուր միջավայրում։

Չափազանց լուրջ ձեռքբերում եմ համարում և այն որակյալ մասնակցությունը, որը մեր խորհրդի անդամ երեխաներն ունեցան ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում։ Սա չափազանց լուրջ աշխատանքի արդյունք է և իրականություն է դառնում նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ։

Նշված ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառում եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին