Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:39 10-02-2024

Բռնազավթված Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեղվանոցի տարածքում, պայթյունի հետևանքով աջ ձեռքի ծանր վնասվածք է ստացել Ալեսկերով Սամիրը։

Կատարվում է հետաքննություն: