Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:52 10-02-2024

21-րդ դարի Ռուսաստանը պահպանում և ամրապնդում է իր առաջատար դիրքերը․ Մեդվեդև

Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը որպես մրցունակ, ուժեղ տերություն, չի ենթարկվում սադրանքներին, դիմադրում է ագրեսիային։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 300-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

«21-րդ դարի Ռուսաստանը պահպանում և ամրապնդում է իր առաջատար դիրքերը որպես մրցունակ, ուժեղ համաշխարհային տերություն: Նա չի ենթարկվում սադրանքների, դիմադրում է ագրեսիային և դիմակայում է արտաքին ճնշմանը:

Եվ, իհարկե, ոչ ոքի չի հաջողվի, մենք որևէ մեկին թույլ չենք տա մեկուսացնել մեզ, իսկ ռուսական բարձրագույն կրթական համակարգը «մեր գիտությունը, չնայած նման մեկուսացման փորձերին, դեռևս կլինի համաշխարհային մակարդակի գիտություն և կրթություն»,- համոզված է քաղաքական գործիչը։