Գերմանիան բավարարել է 28 մլն դրամ յուրացման մեջ մեղադրվող հայի հանձնումը ՀՀ-ին․ դատախազություն
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան: