copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:30 08-02-2024

Պատճառը «ջեբն է»․ ինչու Նիկոլ Փաշինյանը ստորացրեց Ալեն Սիմոնյանին

Մի քանի օր առաջ պետական համակարգը սկսեց ջղագրգիռ քայլեր կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Նախ՝ կալանավորվեց նրա հարսը՝ եղբոր կինը, ապա եթերազրկվեց նրա ու նրա ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը։ Ակնհայտ է, որ այս ամենն արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։

Համացանցում տարբեր վարկածներ շրջանառվեցին, որոնցից ամենատարածվածը իբր հեղաշրջման նախապատրաստությունն էր, որը իբր կազմակերպում էր զրո ինքնուրույնություն ունեցող Ալեն Սիմոնյանը։ Սակայն սա ծիծաղելի վարկած է, որովհետև Փաշինյան-Սիմոնյան հարաբերություններում արդեն երևում է տեղատվությանը հետևած մակընթացությունը․ ակնհայտ է, որ տիրոջ ու ծառայի հարաբերությունները նորից ջերմանում են։

Oragir.News-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, թե ինչն է դարձել Նիկոլ Փաշինյանի ջղայնության պատճառը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հին սովորույթի ուժով, Ալեն Սիմոնյանն այցելել է իշխանությունների սրտի «քսակ» Վիգեն Բադալյանին՝ Վիվառոյի Վիգենին և զգալի գումար վերցրել նրանից։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մարդը Վիվառոյի Վիգենին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, թե ինչ է պետք անել որոշակի փողի հետ, ինչին ի պատասխան Վիգենն ասել է, թե չի կարող դա անել, որովհետև այդ փողի մի մասն արդեն տվել է Ալեն Սիմոնյանին։

Արագած սարով հիացող վարչապետը «չի դիմացել» այս հարվածին, քանի որ Ալեն Սիմոնյանը համարձակվել է խփել ուղիղ առաջնորդի «ջեբին», ինչից հետո Ալեն Սիմոնյանի հանդեպ սկսվել են աննախադեպ հետապնդումներ։

Oragir.News-ի մերձիշխանական աղբյուրի փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը խոստացել է վերադարձնել գումարը, ինչից հետո առաջնորդը «փափկել է», բայց պատժամիջոցները չի վերացրել։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան