copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:48 15-09-2024

Oragir.News-ի հրապարակումից հետո Գյումրի ԲԿ-ի աշխատակիցները աշխատավարձ են ստացել

Օրերս Oragir.News-ը անդրադարձել էր Գյումրի բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին։ Բուժհիմնարկի աշխատողները դժգոհում են, որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում, իսկ եթե ստանան էլ, ապա մաս-մաս։

Oragir.News-ը ստացված ահազանգերի ֆոնին պարզաբանում է ստացել նաեւ Գյումրի բժշկական կենտրոնից, որտեղ սկզբում հերքեցին, հետո նշեցին, որ հնարավոր է 1 ամիս ուշանա, բայց անհնար է, որ ամիսներով մարդիկ աշխատավարձ չստանան։

«Չի եղել նման բան, որ աշխատավարձը ամիսներով ուշանա, չափազանցրել են, եղել են դեպքեր, որ մեկ ամիս չենք տվել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրի ԲԿ-ի գլխավոր հաշվապահ Լուսինե Խաչատրյանը։

Oragir.News-ի հրապարակումից հետո Գյումրի ԲԿ-ի աշխատակիցները աշխատավարձ են ստացել։

«Ձեր նյութը որ չլիներ, մեզ աշխատավարձ չէին տա։ Ուրախ ենք, ձեր նյութից հետո մեզ օգոստոս ամսվա աշխատավարձն են տվել»,- նշեց բուժաշխատողներից մեկը։

Նշենք նաև որ մեզ հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր ֆինանսիստը կրկնում էր, որ իրենք էլ են փողի սպասում, առողջության նախարարությունից պետք է գումար փոխանցեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ