copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 20:13 07-02-2024

Կնստեմ առաջին իսկ պատահած նավն ու կհեռանամ այս ամպամած աշխարհից․ Հովհաննես Գրիգորյանի հիշատակի օրն է

«Ցավալի է, բայց մենք վաղամեռիկ բանաստեղծների, վերածնունդ չապրած արվեստի երկիր ենք: Մեր ամեն ինչը միշտ կիսատ է մնացել: Դա մեր ողբերգությունն է: Ցեղասպանությունից սկսած` խփել եմ մեր ողնաշարին, խփել են մեր ոտքերին: Ինչեր պիտի գրեր մեր Վարուժանը 40 տարեկանում, կամ` Մեծարենցը, կամ` Տերյանն ու Չարենցը: Մենք էդպես էլ չիմացանք: Կիսատ ապրեցին, կիսատ գրեցին»,- իր վերջին հարցազրույցում ասել է Հովհաննես Գրիգորյանը:

Այսօր բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Հովհաննես Գրիգորյանի հիշատակի օրն է։

Նրա կյանք էլկիսատ մնաց․ իսկ ինքը դեռ ինչե՜ր պիտի գրեր․․․



Թերս իր սերնդի և ոչ մի բանաստեղծ այնքան շատ քննարկումների և քննադատությունների առիթ չի հանդիսացել, որքան Գրիգորյանը։ Նրա պոեզիան շատերը համարեցին «անբանաստեղծական»։ Այնինչ նրա խոսքը ժամանակակից մարդու ապրումների արտացոլումն էր՝ զերծ պոեզիայի դասական ընկալման բոլոր կապանքներից։ Այսառիթով մի անգամ Գրողների միությունում Վարդգես Պետրոսյանը դժգոհություն է հայտնել, թե մեզանում անհատականությունները ավելի շատ հակադրվել են, քան առանձնացվել։

«Հասարակարգը որևէ ազդեցություն չունի ստեղծագործողի ճակատագրի կամ նրա նորարության մեջ։ Խորը միջնադարում է ապրել Նարեկիացին, բայց ո՞վ է հիմա ավելի շատ նոր ժամանակների կրող, եթե ոչ Նարեկացին։ Չարենցն ապրել է Ստալինյան բռնաճնշումների տարիներին, սակայն ես ավելի մոդեռն բանաստեղծ դժվարանում եմ ասել»,- վստահ էր Հովհաննես Գրիգորյանը։

Հովհաննես Գրիգորյանն իր շարունակությունը տեսնում էր երիտասարդների մեջ, և իսկապես նա մեր գրականության մեջ մի նոր ոճ, ստեղծագործական մի նոր ճանապարհ սկզբնավորեց՝ շատ ու շատ երիտասարդ ստեղծագործողների համար դառնալով էտալոն։



ՄԻ ՕՐ
Մի օր, մի ամպամած երկուշաբթի առավոտ,
երբ ես կհոգնեմ քեզ սպասելուց,
կնստեմ առաջին իսկ պատահած նավն ու
կհեռանամ այս ամպամած աշխարհից,
ուր ինձ այլևս ոչ ոք չի սիրում: Մի օր,
հատկապես երկուշաբթի վաղ առավոտյան,
կնստեմ առաջին իսկ պատահած գնացքն ու
կհեռանամ, հուսահատված, որ բոլոր կիրակիներին
անխտիր հաջորդում է երկուշաբթին, իր գորշ
ու վաղ առավոտներով, երբ պատուհանի առաջ
կանգնած մտածում ես` ի՞նչ իմաստ ունի
սափրվելը, չէ՞ որ դու հեռանալու ես
առաջին իսկ պատահած ինքնաթիռով,
երկուշաբթիներով բերնեբերան լցված այս աշխարհից,
ուր այլևս ոչ ոք քեզ չի սիրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից