copy image url
Ավելին 5 տարի առաջ - 12:55 16-05-2021

Լոլիտան խոսել է իր հետ պատահած սեռական ոտնձգության փորձի մասին

Դերասանուհի Ելենա Պրոկլովայի կողմից սկսված հետապնդումների թեմայի ֆոնին երգչուհի Լոլիտա Միլյավսկայան իր դիրքորոշումն է արտահայտել խնդրի վերաբերյալ: Պրոկլովան ասել էր, որ պատանեկության տարիներին՝ դերասանական կարիերայի արշալույսին, իրեն ստիպել են ինտիմ մտերմություն ունենալ իր՝ նկարահանման ավագ կոլեգաների հետ:

Դերասանուհու բացահայտումները մեծ սկանդալ են առաջացրել: Նրա դեմ խիստ ելույթներ են ունեցել Օլեգ Տաբակովի հարազատներ ու բազմաթիվ ընկերներ, ով ենթադրել էր, որ Պրոկոլովան հենց իրեն է մեղադրել ոտնձգությունների մեջ: Նշենք, որ դերասանուհին անուններ չի տվել: Շատերը կարծիք են հայտնել, որ տարեց դերասանուհին այս պատմությունը հորինել է՝ ուշադրություն գրավելու համար: Նրան մեղադրել են երկարատև լռության մեջ. ինչո՞ւ այն ժամանակ նա չի հայտնել հանցագործության մասին և միայն կես դար անց է բարձրաձայնել այն: Սակայն Պրոկոլովան ունեցել է նաև պաշտպաններ: Նրանք փորձել են մեկնաբանել. բռնության զոհերի մեծ մասը լռում է իր փորձի մասին, քանի որ վախենում է, որ աջակցություն չի ստանա, այլ ընդհակառակը՝ կմեղադրվի «շեղված վարքի» մեջ:

Լոլիտան պատմել է անցյալից եկած սարսափելի միջադեպի մասին: НТВ-ի եթերում նա ասել է, որ իր երիտասարդության տարիներին հրաշքով խուսափել է բռնաբարության զոհ դառնալուց։

Երգչուհու խոսքով՝ սխալ է թույլ տվել՝ անծանոթի հետ մեքենա նստելով, ով փորձել է բռնաբարել իրեն: Աղջիկը հուսահատ դիմադրել է։

«Հետո նրա մաշկը մաքրում էին եղունգներիս տակից, - հիշել է Լոլիտան, - ճչալով քերծեցի այն ամենը, ինչ կարող էի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում