copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:48 07-02-2024

Հանրային բանաձև՝ ոմն Վահանի ու ոմն Վահեի համար

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային բանաձև՝ ոմն Վահանի ու ոմն Վահեի համար
-A- Դու ոչ մեկն ես. քեզ ոչ ոք չի ճանաչում, դու ոչինչ չունես։
-B- Դու առաջադրվում ես ավագանի կամ ԱԺ և մեկ ուրիշի շնորհիվ ընտրվում ես ու ձեռք ես բերում մանդատ
-C- Երբ այդ մեկ ուրիշը քեզ հրահանգում է ինչ-որ քաղաքական քայլ անել կամ չանել (գնալ նիստի, չգնալ նիստի և այլն), ապա կա՛մ պիտի անես, կա՛մ պիտի հրաժարական տաս։
A+B=C ահա՛ պարզագույն հանրային բանաձևը

Ու եթե դու շեղվում ես այդ բանաձևից, ապա արդարացիորեն ենթարկվում ես հանրային պարսավանքի - սա էլ է շատ պարզ ու բնական ու արդար։ Որովհետև մարդիկ չեն սիրում դավաճանություն։

ՀԳ. Կա մի վերապահում «C» կետում. հրահանգը չպետք է լինի դավաճանական»։

Ձեզ գուցե հետաքրքրի