copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:30 06-02-2024

«Վարորդի կողքի նստարան»-ը վաճառել աճուրդով․ առաջարկվում է 17 «փաթեթները» համալրել ևս 249-ով

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ հրապարակվել է Երևան քաղաքում տրանսպորտի փոխադրավարձը սահմանող որոշման նախագիծը, մի քանի առաջարկություն էլ ես անեմ, քանի դեռ, հերթական անգամ, ավագանին, մի ֆոկուսով, այս տեսքով չի ընդունել:

Նախագծով առաջարկվող 17 «փաթեթները» համալրել ևս 249-ով:
Նոր փաթեթները ևս, ոչ մի կապ չպետք է ունենան առանցքային սոցիալական խմբերի հետ՝ աշակերտ, ուսանող, թոշակառու կամ նմանատիպ այլ:

Ստորև ներկայացնեմ առաջարկվող փաթեթներից մի քանիսը՝

Փաթեթ «առաջին նստող»՝ 500 դրամ:
Գինը հիմնավորվում է նրանով, որ որտեղ ուզի, այնտեղ կնստի:

Փաթեթ «Կանեցից նստող»՝ 450 դրամ:
Այստեղ ևս երաշխավորվում է հարմարավետ տեղաշարժը:

Փաթեթ «չաղ»՝ 400 դրամ:
Փաթեթը կգործի նրանց համար, ովքեր զբաղեցնում են 1.3 և ավելի նստարան կամ ընդհանուր օգտագործման տարածք:
Թող գոհ լինեն, որ 1.7-ի համար առանձին գին չի սահմանվում:

Փաթեթ «հազիվ խցկվող»՝ 70 դրամ:
Անկախ հանգամանքից, թե որքան ազատ տեղ կա, այս տոմսով կարող են միայն կանգնել դռան աստիճանավանդակի հարակից հատվածում:

Մեսրոպ Առաքելյանն առաջարկել է դիմացի և հետևի դռներից իջնողների համար ևս սահմանել փաթեթներ:
Գինը թող ինքն էլ առաջարկի:

Փաթեթ՝ «վարորդի կողքի նստարան»:
Այս տեղերն առաջարկվում է վաճառել աճուրդով:

Մնացած փաթեթները մշակման փուլում են և կներկայացվեն հաջորդիվ»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել