copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:58 09-12-2023

Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետարանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար նստարաններ է գնել, խոսքը փողոցում տեղադրվող նստարանների մասին է։ Պայմանագիրը կնքվել է «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ, նստարանների մեկ միավորի գինը 137 հազար դրամ է, գնվել է 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի։ Տեխնիկական բնութագրին ծանոթանալով պարզ է դառնում, որ խոսքն ընդամենը մետաղական կորպուսի վրա տախտակներով հավաքված նստարանների մասին է, եւ անհասկանալի է, թե ինչու պետք է այն 137 հազար դրամ արժենա:

Նշենք, որ ժամանակին, երբ Տարոն Մարգարյանի օրոք ձեռք բերվեցին «Երեւան» նստարանները, այն ժամանակվա ընդդիմությունը, որն այսօր իշխանություն է, նշում էր, որ թանկարժեք նստարաններ են ձեռք բերվել, այն ժամանակ մեկ միավորի համար վճարվել էր 165 հազար դրամ` այն դեպքում, երբ խոսքը լրիվ նոր դիզայներական լուծումներով նստարանների մասին էր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին