copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 05-02-2024

Ալավերդին զավթած անձը չի ցանկանում, որ իր ապօրինությունները ներկայացվեն հանրությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն էր հայտնել «Ապրելու երկիր» խմբակցության ցուցակով քաղաքապետ ընտրված Արկադի Թամազյանին և քաղաքապետի պաշտոնում ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին։ Չնայած ի սկզբանե «Ապրելու երկիր»-ը ստացել էր 14, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 13 մանդատ, «Ապրելու երկիր» խմբակցության նախկին անդամ Սիմոն Զախարովը դուրս էր եկել խմբակցությունից և միացել ՔՊ-ին, ինչի արդյունքում վերջիններիս հաջողվեց պաշտոնանկ անել Ալավերդու ընտրված համայնքապետին։

«Ապրելու երկիր» կուսակցությունը և Արկադի Թամազյանն իրեն պաշտոնանկ անելու նախաձեռնությունը համարում են ապօրինի և դատական կարգով բողոքարկում են այն։ Այսօր կայացել է Թամազյանի գործով առաջին դատական նիստը, սակայն լրատվամիջոցներին չի թույլատրվել լուսաբանել այն։

Oragir.News-ի հետ զրույցում Արկադի Թամազյանը նշեց, որ ի սկզբանե իրենց ներկայացրած հայցի վերաբերյալ պատասխանու կողմից ներկայացավ Ալավերդու համայնքապետարանի փաստաբանը, ով ներկայացնում էր Դավիթ Ղումաշյանի շահերը։

Թամազյանի խոսքով՝ նիստի սկզբին լրագրողներից մեկը դիմեց դատավորին, որպեսզի լուսաբանի նիստը, ինչից հետո դատավորը դիմեց կողմերին, ովքեր չառարկեցին, սակայն երրորդ կողմ հանդիսացող Դավիթ Ղումաշյանի փաստաբանը վերջինիս անունից առարկություն ներկայացրեց։ Նախկին համայնքապետի խոսքով՝ թեև դա սպասելի մոտեցում էր, սակայն չէին կարծում, որ նման կերպ կգործեն դատական նիստի դեպքում։

«Դատավորն, այդ փաստը ընդունելով, առարկեց և չթույլատրեց, որ նիստը լուսաբանվի։ Դրանից հետո՝ արդեն նիստի ընթացքում, մեր փաստաբանը որոշ դրվագներով առարկություններ ներկայացրեց, սակայն դատավորը դրանցից ոչ մեկը չընդունեց, և արդեն իսկ պարզ էր, որ վերջինս կողմնակալ մոտեցում է ցուցաբերում»,- ասաց նա։

Արկադի Թամազյանը հայտնեց, որ սա կասկածի տակ դրեց դատավորի անաչառությունը, և իր փաստաբանը դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել։ Նա ասաց, որ այս հարցով դատական նիստը նշանակվել է փետրվարի 19-ին։

«Այսինքն՝ համայնքը զավթած և ինքնիշխան ներկայացող անձնավորությունը՝ Դավիթ Ղումաշյանը, չի ցանկանում, որ դատը լուսաբանվի, ինչը շատ կարևոր է, քանի որ նա չի ցանկանում իր կատարած ապօրինությունները դատարանում ներկայացվեն, և հանրությունը տեղեկացվի»,- նկատեց նա։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատարանից, Ալավերդու նախկին քաղաքապետը պատասխանեց, որ իսկզբանե նշել է, որ գործող իրավական համակարգից ակնկալիքներ չունի, քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ իրավապահ համակարգը նույն իրավիճակում է գտնվում և այն կառավարվում է ՔՊ-ականների կողմից։ Նա միևնույն ժամանակ կարևորեց իրավական գործընթացը՝ նշելով, որ փորձելու են առաջ շարժվել այնպես, ինչպես օրենքը թույլ է տալիս։

«Եթե մեր պետության մեջ մի փոքր իրավական նորմերը պահպանվել են, կամ իրավական պետությունից գոնե մի փոքր մաս պահպանվել է, ապա հուսանք՝ տեսնենք։ Եթե առաջին ատյանը չի բավարարի, ապա կդիմենք վերաքննիչ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն