copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 05-02-2024

Արցախցիների բնակվարձերն ու կենսաթոշակները կվճարվեն կանոնակարգված

Արցախից տեղահանվածների բնակարանային վարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական ծրագրի շրջանակում հունվար ամսվա աջակցությունը կվճարվի առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում․ հունվար ամսվա վճարման գործընթացը կամբողջացվի մինչև փետրվարի 7-ը։

ԼՂ կենսաթոշակառուներին իրենց կենսաթոշակներն այսուհետ կվճարվեն հստակ սահմանված պարբերականությամբ՝ մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։

Հետևաբար հունվար-փետրվար ամիսների կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը։