copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:47 05-02-2024

«Մեգամոլ»-ում դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է․ ԲԿ խոսնակ

Նախօրեին «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսաորիչ» բժշկակաեն կենտրոնից։

«Երեկ ժամը 16։00-ից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտորն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում մի քանի սուր կտրած-ծակած վերքերով և հարակից վնասվածքներով պացիենտ։ Անմիջապես վիրահատվել է, կատարվել են բոլոր համապատասխան բժշկական միջոցառումները։
Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության ապարատին, գիտակցության է, սակայն վիճակը վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 4-ին, «Մեգամոլ» առևտրի կենտրոնում կնոջ և երեխայի ներկայությամբ դանակահարվել է տղամարդ, որը անմիջապես տեղափոխվել էր բուժհաստատություն։
Դանակահրած անձը անմիջապես դիմել էր փախուստի։