copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:25 04-02-2024

Աբգարս ծնվեց 22 տարի առաջ, բայց այսօր նա ոչ թե 22, այլ 33 տարեկան է, քանի որ Աստծո մոտ բոլորը 33 են

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի որդու` Աբգարի ծննդյան օրն է, որը զոհվեց 44-օրյա պատերազմում:

«Աբգարս ծնվեց 22 տարի առաջ, բայց այսօր նա ոչ թե 22, այլ 33 տարեկան է, քանի որ Աստծո մոտ` երկնքում, բոլորը 33 տարեկան են։

Աբգարս ցանկացավ, որ այսօր իր հենց այս լուսանկարը հրապարակեմ։

Ու հերթական անգամ ասում եմ` դաժան է լինելու նրանց դատաստանը, ովքեր հորինեցին այս պատերազմ-պարտությունը։

Այսօր Աբգարը, մյուս տղերքը, որ երկրային կյանքը նվիրեցին հայրենիքին, պետք է մեր կողքին լինեին, պետք է սիրեին, սիրվեին, սովորեին, սովորեցնեին, աշխատեին, երեխաներ ունենային...

Մեր կողքին չեն տղերքը, քանի որ հայ քաղաքական միտքը հիվանդ է, տկար, լոպազ, թշվառ, վախկոտ, անհայրենիք ու անպետություն

Ծնունդդ շնորհավոր Աբգար ջան։ Իսկ ծնունդդ, ինչպես շեշտեց Բագրատ Սրբազանը, որեւէ մեկը մեզնից խլել երբեք չի կարող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազարյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ