copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:37 16-03-2022

Թուրքից թուրք. ինչպե՞ս այդքան թուրք ծնվեց մեր մեջ

Սյունիքի Ներքին Հանդի համայնքապետը տեղեկացնում է, որ թշնամին դիրքերը մեկ կիլոմետր առաջ է բերել և վերահսկում է գյուղի գերեզմանատունն ու ջրի ակունքները: Նույնն են ասում համայնքի բնակիչները՝ նշելով, որ իրենց պապենական հողն է և մշտապես իրենց գյուղի տարածքն ու Հայաստան է եղել: Իսկ պաշտպանության փոխնախարարը ճիշտ հակառակ համոզմանն է և պնդում է, որ ադրբեջանական տարածք է, և այդ երկրի զինվորները վերադարձել են իրենց դիրքեր:

Պարզվում է՝ Հայաստանի որ տարածք ադրբեջանական զինվորը ոտք է դնում, մեր իշխանությունները հետևողականորեն և ոսկերչական ճշգրտությամբ հաստատում են, որ մարդիկ իրենց տարածք են եկել, ոչ թե ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Անմիջապես, վարչապետից սկսած մինչև ամենակրտսեր ՔՊ-ական պատգամավորը, թուրքական անուններ են տալիս գյուղերին ու ճանապարհներին, սարին ու լճին, գետ ու առվին՝ հաստատելով, որ դրանք ի բնե ադրբեջանական են: Թուրքը չի հասցնում այնպես արագ ու դյուրին տարածել մեր տարածքների թուրքական լինելը, ինչպես մեր իշխանավորներն են պնդում դրանց թուրքականությունը:

Եթե Ալիևը հայտարարում էր, թե Շուշին ադրբեջանական է, ապա Փաշինյանը կոկորդ պատռելով ապացուցում էր դա: Իսկ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը մերժում է օրակարգ բերել այն նախագիծը, որով քրեական պատիժ կսահմանվեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողի նկատմամբ: Նման հայտարարություններ պարբերաբար Ալիևն է անում Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի առնչությամբ, իսկ Էրդողանը՝ Արարատյան դաշտի:

Դժվար թե Ալիևին ու Էրդողանին իրենց քաղաքական թիմերն այդպես սրտատոչոր պաշտպանեին, ինչպես Փաշինյանի քաղաքական թիմը պաշտպանեց: Ի վերջո, դժվար թե թուրքերի մեջ այդքան լիաշունչ թուրք սիրող լինի, որքան մեր մեջ է՝ իշխանավորների ու իրենց բուծածների: Թուրքը սրանց բերեց իշխանության: Սա առավել անքննելի է, քան սատանային սատանա ասելը: Բայց ո՞նց ստացվեց, ինչպե՞ս կարողացանք այդքան թուրք ծնել մեր մեջ և կլոնավորել հասարակության մեջ:



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում