copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 18:42 04-02-2024

Կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը

Գյումրու համալիր մարզադպրոցում փետրվարի 4-ին կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը։ Մասնակիցները Շիրակի մարզում գործող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների սաներն են եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցումներն անցկացվել են 53 կգ, 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ և 98 կգ ու դրանից բարձր քաշային կարգերում։

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից սահմանված հավաստագրերով և մեդալներով։

Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ներկա է եղել մարզաձևի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը։

Մրցումների արդյունքներով համալրված Շիրակի մարզի սամբոյի հավաքական թիմը կմասնակցի մարտի 2-3-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի պատանեկան առաջնությանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից