Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 18:14 28-04-2022

Սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Երևանում 2023 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը կանցկացվի սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է. «Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես տոն պետք է լինի մեզ համար: Հայաստանում նմանօրինակ մասշտաբի մրցաշար մեր մարզաձևից դեռևս չի կայացել: Թիմային չարչարանքի և լրջագույն աշխատանքի շնորհիվ մենք այսօր արժանացանք այս պատվին: Ամեն ինչ պետք է անենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի՝ պետության և մեր սպորտային ընտանիքի աջակցությամբ»:

Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է 4 մայրցամաքի՝ շուրջ 70 երկրի մասնակցություն. «Ակնկալում ենք, որ մասնակիցների և պատվիրակների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 2500 մարդ: Ամեն ինչ պետք է անենք նրանց հավուր պատշաճի հյուրընկալելու համար»:

Ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նաև սամբոյի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ, բայց միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են այն հետաձգել և անցկացնել հաջորդ տարի դարձյալ Երևանում: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականների մասնակցությանն աշնանը Երևանում կայանալիք առաջնությանը, ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անեն բարձրակարգ ելույթներ ունենալու համար. «Վստահ եմ՝ կփայլենք: Ունենք աղջիկների, երիտասարդների և պատանիների հիանալի թիմեր: Մինչև առաջնության մեկնարկն էլ կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ՝ ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար: Շատ կարևոր է, որ մարզական առումով ևս լավպատրաստված լինենք»:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայից նաև հայտնում են, որ կրտսեր տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որը նշանակված էր դեկտեմբերին Քիշնևում, դարձյալ հետաձգվել է և կկայանա հաջորդ մրցաշրջանում: Աշխարհի մեծահասակների առաջնությունն էլ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 11-13-ը Աշխաբադում, տեղափոխվել է և նույն ժամկետներում կանցկացվի Բիշքեկում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ