copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 16:18 02-02-2024

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39 տոկոսով. Փաշինյան

2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Այս մասին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արտահանումն աճել է 40,8 տոկոսով, ներմուծումը` 37,5 տոկոսով։

Փաշինյանի խոսքով՝ ներկա դրությամբ ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները հստակ, միասնական մոտեցում չունեն՝ էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարի վերաբերյալ. «Վստահ եմ՝ ընդհանուր էներգառեսուրսների շուկայի ստեղծումը բոլորիս կտա մի շարք առանցքային առավելություններ՝ նպաստելով տեսությունների կայուն զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, էներգետիկ անվտանգության բարելավմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ