copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:49 06-12-2021

Գերմանիայում երեք կուսակցություն հավանություն են տվել կոալիցիային․ Շոլցը կանցլեր կդառնա դեկտեմբերի 8-ին

Գերմանիայում «Սոյուզ 90/Կանաչներ» կուսակցությունը հավանություն է տվել Ազատ դեմոկրատական ​​կուսակցության և Սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիոն համաձայնագրին: Ավելի վաղ Ազատ դեմոկրատները և Սոցիալ-դեմոկրատները քվեարկել են «լուսացույցի» մասնակցության օգտին․ այսպես են անվանում կոալիցիան՝ ըստ երեք կուսակցությունների գույների։ Այսպիսով, համաձայնագիրը շուտով կստորագրվի։

Սպասվում է, որ դեկտեմբերի 8-ին Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին։ Գերմանիայի նոր կառավարությունում, ամենայն հավանականությամբ, պաշտոնները կզբաղեցնեն ինը տղամարդ և ութ կին։ Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրում dpa գործակալությունը։ ԱԳ նախարար կդառնա Կանաչների ներկայացուցիչ Անալենա Բերբոքը։

Ապագա կոալիցիոն կառավարությունը նախատեսում է ավելացնել ներդրումները թվայնացման և կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։ Բացի այդ, 2023 թվականին Բունդեսթագը մտադիր է վերադառնալ «սև զրոյի» ռազմավարությանը, երբ նախատեսված ծախսերը ծածկվեն ոչ թե նոր վարկերով, այլ բացառապես բյուջեի մուտքերով։

Բունդեսթագի ընտրությունները կայացել են սեպտեմբերի վերջին։ Քրիստոնեա-դեմոկրատական ​​դաշինքը, որին պատկանում էր նախկին կանցլեր Անգելա Մերկելը, կորցրել է խորհրդարանական 48 մանդատ։ Սոցիալ-դեմոկրատները ստացել են 53 մանդատ ավելի, քան ունեին ընտրություններից առաջ։

Գերմանիայում ընտրություններն առաջին անգամ անցկացվել են առանց Մերկելի։ Դեռ քվեարկությունից առաջ նա հայտարարել էր, որ չի դիմելու կանցլերի պաշտոնին։ Դեկտեմբերի 3-ին Բեռլինում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ ի պատիվ Մերկելի պաշտոնից հեռանալու։ Մերկելը պաշտոնապես կհեռանա պաշտոնից մինչև դեկտեմբերի 8-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում