copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:13 31-01-2024

Երևանում փակ սեքս-միջոցառում կանցկացվի

Երևանի փակ ակումբներից մեկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախատեսվում է սեքս միջոցառում-խնջույք։ Ակումբը վստահեցնում է, որ մասնակիցների անձի գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խնջույքի երկու տիպի տոմս է առաջարկվում՝ դասական, որի արժեքը 80․000 դրամ է, և պրեմիում՝ 150․000 դրամ արժողությամբ։

Ի դեպ, առաջարկվող տելեգրամյան ալիքում միջոցառման կազմակերպիչները գրառում էին արել՝ շեշտելով, որ նամակների հոսքը չի դադարում, և հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն կա, այնինչ նախապես նշվել էր, որ խնջույքին կարող են մասնակցել 50 կին և 50 տղամարդ։

Մեր տեղեկություններով՝ կազմակերպիչները Երևանում այս տարի այդպիսի 4 միջոցառում են նախատեսում։