Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:25 31-01-2024

ԱՄՆ-ն կարող է Թուրքիային կրկին ներառել F-35-ների ծրագրում

Անկարայում ԱՄՆ պետքարտողարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների ծրագիր Թուրքիային վերադարձնելու մասին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Վաշինգտոնը Թուրքիային այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։

Ըստ Նուլանդի՝ պատժամիջոցները կապված են ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ։

«CAATSA-ի պատժամիջոցները կապված ենՄոսկվայից C-400 ՀՕՊ համակարգեր գնելու՝ Թուրքիայի որոշման հետ։ Հենց դա է հանգեցրել CAATSA-ի պատժամիջոցներին: Մենք Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ բանակցություններ էինք վարում, և մինչ բանակցությունները շարունակվում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ։ Անկեղծ ասած, եթե մենք կարողանանք լուծել C-400-ի խնդիրը, ԱՄՆ-ը հաճույքով կընդունի Թուրքիային F-35-ի ընտանիք»,- նշել է նա։

Նա հավելել է, որ եթե խնդիրը լուծվի, կողմերը կկարողանան վերադառնալ F-35-ի շուրջ բանակցություններին։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը