copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:28 26-01-2024

Կադրային փոփոխություններ քաղաքապետարանում․ Բագրատ Աղաջանյանին փոխարինելու է Սաշա Կատվալյանը

Oragir.News-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ազատման դիմում է ներկայացրել։

Ըստ մեր աղբյուրի՝ Բագրատ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:

Նշենք, որ Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանը իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:

Հիեցնենք նաև, որ ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, թաղապետ լինելով, քննադատում էր ՀՀ ոստիկանության պահվածքը, հատկապես «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։

Oragir.News-ի տեղեկություններով, հնարավոր է, որ Բագրատ Աղաջանյանը դառնա Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի փոխտնօրենը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ձեզ գուցե հետաքրքրի