Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 24-12-2022

Ով կփոխարինի էդուարդ Աղաջանյանին. մի քանի անուն է շրջանառվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օրերս՝ դեկտեմբերի 21-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր, որ Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Աղաջանյանի՝ հանձնաժողովի պաշտոնից հրաժարական հայտնելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է, թե ով կարող է նրան փոխարինել:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ մի քանի անուն է շրջանառվում: «Առաջին հերթին ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ, կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի անունն է շրջանառվում: Թեկնածուների շարքում նաև Հռիփսիմե Գրիգորյանն է, որի ամուսինն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիմակիցն է, այժմ էլ նրա հետ արտգործանախախարարությունում է աշխատում: ՔՊ-ականները նաև Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցն են քննարկել»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

«Ինչպե՞ս է ստացվել, որ եվրոպացիներին շատ սիրող Մարիա Կարապետյանի անունը չի՞ շրջանառվել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ մեզ ասացին, որ Կարապետյանը հենց Սարգիս Խանդանյանի թեկնածությունն է առաջարկել ու առաջ մղել: Նրանք երկուսն էլ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել