copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:19 25-01-2024

Կարեն Անդրեասյանը շատ ավելի նիկոլական է, քան Նիկոլը.Ռուբեն Մելիքյան

Ակնհայտ է, որ դատական համակարգը լուրջ ճնշման ներքո է, խոսքը միայն արտաքին ճնշմանը չի վերաբերում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատական համակարգի, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին վերաբերող քրեական գործերի վրա իշխանության ազդեցությանը և այդ գործում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դերին:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահն անընդհատ շեշտում է, որ ոչ ոք իրեն չի ճնշում, սակայն կարիք չկա, որ որևէ մեկը նրան ճնշի՝ հաշվի առնելով, որ նա ՔՊ կուսակցության նախկին անդամ է. «Ես անգամ չեմ բացառում, որ որևէ մեկը կարող է Կարեն Անդրեասյանին որևէ հանձնարարություն չտալ, որովհետև ինքը շատ հարցերում շատ ավելի կաթոլիկ է, քան Հռոմի Պապը, ավելի նիկոլական է, քան Նիկոլը»։

Փաստաբանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, քաղաքականացված մարմին է, որը չի կարող անկողմնակալություն դրսևորել քաղաքական գործերում. «Դատական դեպարտամենտը չունենալով դրա լիազորությունը Արմեն Աշոտյանի գործով հայտարարություն է տարածում, իսկ դատավորը չի պարզաբանում՝ ինքն է տվել տեղեկությունը, թե ոչ: Կարեն Անդրեասյանն էլ ասում է, եթե դժգոհ են թող էթիկայի հանձնաժողով կամ Արդարադատության նախարարությանը դիմեն, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն

Ձեզ գուցե հետաքրքրի