copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:12 25-01-2024

Տարածքը վերցված է, սակայն հայտնի չէ, թե այնտեղ ինչ կկառուցվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքապետարանի հերթական որոշումը՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող սրճարանները, ժամանցի վայրերը, այդ թվում՝ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ:

Factor.am լրատվականը բացահայտել էր, որ թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երեւանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը՝ Մարետա Գեւորկյանին. վերջինս նաեւ հանդիսանում է «GreenRock Management Group» ընկերության սեփականատերը: Եվ հենց «GreenRock Management Group» ընկերությունն էլ դիմել է քաղաքապետարան՝ տարածքը իրենց տրամադրելու համար: Այսինքն՝ մի ընկերությունից, որը սպորտային նպատակով այգու տարածքը զբաղեցրել է, վերցնում է իշխանությունը եւ տալիս մեկ այլ գործարարի, որը քաղաքին գումար է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «GreenRock Management Group» կազմակերպություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է տարածքը օգտագործվելու: Կազմակերպությունից մեզ պարզաբանեցին, որ նախագիծը դեռ քաղաքապետարանում է, վերջնական որոշում դեռ չկա, այսինքն՝ գործարքը դեռ չի ավարտվել: Իսկ կազմակերպությունն այս ընթացքում հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե քաղաքացիները թենիսի կորտերի տարածքում ինչ կցանկանային տեսնել: Ըստ այդ հետազոտությունների արդյունքների՝ գործարքի ամբողջական ավարտից հետո կորոշվի՝ ինչ է կառուցվելու թենիսի կորտերի տարածքում: Այսինքն՝ տարածքը վերցրել է ընկերությունը, բայց դեռ չգիտի՝ ինչ է ուզում կառուցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բարձրացած այս մեծ աղմուկից եւ քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններից հետո ակտիվիստների մի խումբ մտադիր է ընդհուպ բոյկոտ հայտարարել Evocabank-ին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող