copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 24-01-2024

«Հումանիստ» ահաբեկիչներ են. եթե Նարինեն տղամարդ լիներ, կծեծեին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին անհայտ անձինք առևանգել էին և սպառնալիքներ էին հնչեցրել, ինչից հետո վերջինս հեռացել է Հայաստանից։ Ավելի ուշ Նարինե Հայրապետյանի հետ կատարված միջադեպի վերաբերյալ հայտարարություն տարածեց «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում։

Oragir.News-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց, թե արդյոք Նարինե Հայրապետյանի նկատմամբ կատարվածը քաղաքական հետապնդո՞ւմ է, իշխանությունները ի՞նչ խնդիր են փորձում լուծել նրան լռեցնելով։ Իշխանյանը կատարվածը ոչ միայն քաղաքական հետապնդում, այլև ահաբեկում որակեց՝ նշելով, որ այս դեպքն իրեն հիշեցնում է նախորդ տարի տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ծեծը։

«Այսինքն, չի բացառվում, որ եթե Նարինե Հայրապետյանը տղամարդ լիներ, ապա նրան ոչ թե կառևանգեին, այլ ծեծի կենթարկեին։ Այսինքն, տվյալ դեպքում, մենք գործ ունենք «հումանիստ» ահաբեկիչների հետ։ Չբավարարվելով, ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներ առաջադրելով և կալանավորելով, իշխանություններն անցնում են նաև ահաբեկումների։ Այդ գործողության նպատակը, Նարինե Հայրապետյանի օրինակով, հանրությանն ահաբեկելն է»,- ընդգծեց նա։

Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ Նարինե Հայրապետյանը պարտավոր է վերադառնալ Հայաստան։ Նա կարծում է, որ հակառակ դեպքում, իշխանության համար պատճառ կհանդիսանա նրա բացակայությունը և գործը չի բացահայտվի։

«Բացի այդ, լինելով քաղաքական գործիչ, Նարինե Հայրապետյանն, իր օրինակով պետք է ցույց տա, որ չի վախենում իշխանության սադրանքներից։ Հակառակ դեպքում, ի՞նչ կարող ենք պահանջել շարքային քաղաքացիներից։ Եթե Նարինե Հայրապետյանը Հայաստան չվերադառնա, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները հասան իրենց նպատակին՝ լռեցնելով նրան և ահաբեկելով հանրությանը»,- նկատում է Իշխանյանը։

«Մայր Հայաստան» խմբակցությունը նաև կոչ էր մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս միջադեպին: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե, իր համոզմամբ, դիվանագիտական ներկայացուցիչների կողմից արձագանք կլինի՞, ինչին նա բացասական պատասխանեց։

««Մայր Հայաստան» դաշինքի անդամներից շատերը փորձառու քաղաքական գործիչներ են։ Չեմ կարծում, որ նրանք այդքան միամիտ լինեն, որ հուսան, թե դիվանագիտական ներկայացուցիչների կողմից ինչ-որ արձագանք կլինի։ Ենթադրում եմ, որ կոչի նպատակը, ևս մեկ անգամ հանրությանը ցույց տալն է, որ արևմտյան երկրները աչք են փակում Հայաստանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը