Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:23 23-01-2024

Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նախարարության շենքում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրումների նախարար և Աբու Դաբիի զարգացման հոլդինգի գործադիր տնօրեն Հասան Ալսուվայիդի հետ։ Գրում է Ermenihaber-ը։

Հանդիպումից հետո Բայրաքթարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ խորացվելու է ԱՄԷ-ի հետ նոր էներգետիկ ծրագրերի շուրջ առկա համագործակցությունը:

«Էներգետիկայի ոլորտի նոր ծրագրերով ամրապնդելու և միասին էլ ավելի ենք խորացնելու տարածաշրջանային մեր համագործակցությունը»,-ասված է եղել հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված 2023-ին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերի կյանքի կոչման համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզի հետ:

Խոսքը Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ներդրումների, տնտեսության, արդյունաբերության, պաշտպանության, օրենքի, իրավական, վերկանգնվող էներգետիկայի և տիեզերական արդյունաբերության ոլորտներում համագործակցության շուրջ կնքված ընդհանուր առմամբ 50.7 մլրդ դոլարի 13 համաձայնագրի մասին է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան