copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:24 23-01-2024

Կառավարության փիառի համար գումար է հատկացվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վարչապետի աշխատակազմը 2024 թվականին էլ է ըստ ամենայնի զբաղվելու միայն սեփական փիառով, որի համար համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն, ըստ պահանջի, հատկացվել են։ Մասնավորապես հունվար ամսին վարչապետի աշխատակազմը տեսաֆիլմերի պատրաստման հետ կապված մի քանի պետական գնում է կատարել։

Հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 24 մլն 180 հազար դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։ Նույն ընկերությանը նույն օրը այլ պայմանագրի շրջանակներում եւս 7 մլն 640 հազար դրամ է տրամադրվել՝ Տեղեկատվության փոխանցման եւ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու համար։

Հունվարի 19-ին պայմանագիր է կնքվել նաեւ «Մեդիա Սիսթեմս» ՍՊ ընկերության հետ, որով ընկերությանը Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար փոխանցվել է 12 մլն 169 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարությանը վերաբերելի ինչ-որ քարոզչական ֆիլմեր նկարելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ