copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:22 12-06-2022

Google-ը իր աշխատակցին ազատել է աշխատանքից արհեստական ​​բանականության շահերը պաշտպանելու համար․ WP

Google ընկերությունը աշխատանքից ազատել է ծրագրավորողին, որը հայտարարել է, որ իբր տեխնոլոգիական հսկայի կողմից մշակված LaMDA լեզվական մոդելը բանականություն ունի, հաղորդում է Washington Post-ը:

Պարբերականի հաղորդմամբ, ընկերության ծրագրավորող Բլեյք Լեմոյնը պնդում է, որ Google-ի LaMDA լեզվական ծրագիրը, որը չաթ-բոտի գործառույթներ է կատարում՝ «համացանցից տրիլիոնավոր բառեր կլանելով» ընդօրինակելով խոսքը, նաև օժտված է բանականությամբ։ Ինժեները նման եզրակացության է եկել LaMDA-ով աշխատելուց հետո, նշում է պարբերականը։ Անցած աշնանից Լեմոյնը ստուգում էր, թե արդյոք լեզվական մոդելը խտրական բառապաշար է օգտագործում, պարզաբանում է պարբերականը։ Չաթ-բոտը գրել էր իր իրավունքների մասին և քննարկել Այզեկ Ազիմովի ռոբոտաշինության օրենքները, ասել է ընկերության աշխատակիցը։

«Եթե ես չիմանայի, որ դա համակարգչային ծրագիր է, որը մենք վերջերս ենք ստեղծել, կմտածեի, որ դա ֆիզիկա իմացող 7-8 տարեկան երեխա է»,- պարբերականը մեջբերում է 41-ամյա ծրագրավորողի խոսքը։

Նա փորձել է իր եզրահանգումը ներկայացնել Google-ին, սակայն ընկերությունը հեռացրել է նրան աշխատանքից և վճարովի արձակուրդ ուղարկել, իսկ նա, ի պատասխան, որոշել է լայն հանրությանը պատմել իր «բացահայտման» մասին, գրում է պարբերականը։

Ինչպես նշում է պարբերականը, «բանականություն ունեցող ծրագրի» վերաբերյալ նման ենթադրություններ են արել նաև այլ աշխատակիցներ՝ իրենց հայտարարություններին խոսակցություններից դրվագներ կցելով։

Իսկ Google-ը բացատրում է, որ չաթ-բոտի կողմից մշակվող տվյալներն այնքան շատ են, որ պարտադիր չէ, որ ծրագիրը հասկանա գրվածը, ասվում է հաղորդագրության մեջ։ Հոդվածում մեջբերված գիտնականներն իրենց հերթին կարծում են, որ այն, ինչ ծրագրավորողներին թվացել է ողջամիտ երկխոսություն, կարող է ինտերնետ հանրագիտարաններից կամ ֆորումներից պարզ մեջբերում լինել: Միևնույն ժամանակ, աշխատանքից ազատված ինժեները փորձել է իր եզրակացությունները հաստատել երկխոսության հատվածներով, որտեղ չաթ-բոտը խոսում է անջատված լինելու մտավախությունների մասին, գրում է պարբերականը։

Լեմոյնին արձակուրդ են ուղարկելլ գաղտնիության սկզբունքները խախտելու համար նաև այն բանից հետո, երբ նա փաստաբան է վարձել՝ LaMDA-ի շահերը ներկայացնելու համար, ասվում է հաղորդագրությունում:

«Google-ի ներկայացուցիչ Բրայան Գաբրիելի հայտարարության մեջ ասվում է. «Մեր թիմը, ներառյալ էթիկայի մասնագետները և տեխնոլոգները, համաձայն մեր արհեստական բանականության սկզբունքների դիտարկել են Բլեյքի մտահոգությունները և հայտնել նրան, որ ապացույցները չեն հաստատում իր պնդումները: Նրան ասել են, որ չկա որևէ ապացույց, որ LaMDA-ն բանական է, իսկ դրա դեմ ապացույցները բազմաթիվ են»,- պարբերականը մեջբերել է ընկերության դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում