copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:02 18-01-2024

Ճշտեք՝ ով է Հայաստան ամենաէժան սպիրտ ներկրողը, թեև գիտեք, որ Ձեր օլիգարխ ընկերներից մեկն է․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկասկած, այս հարցում ես շահագրգիռ կողմ եմ և իմ պնդումը կարող է լինել կողմնակալ:
ԲԱՅՑ:

Ուրեմն, մրգային օղիների գների բարձրացումը օրենքի հեղինակները բացատրում են նրանով նաև, որ օղի արտադրողները էժան սպիրտ են ներկրում, շշի վրա խփում ՄՐԳԱՅԻՆ անունը, համ տալիս և 1500 դրամով վաճառում:

Սա ճիշտ է, այդպես էլ կա: Չի կարող լինել 1.500 դրամ արժողությամբ ծիրանի օղի: Օրինակ, մեր ծիրանի օղու կես լիտրը ոչ թե 1.500 է, այլ 5.500 մինչև այս օրենքը, հիմա կդառնա 7.500:

Այսինքն, Դուք չեք կարողանում վերահսկել կամ ալարում եք դա անել և փորձում եք նման արհեստական միջոցներով հարց լուծել: Նույն տրամաբանությամբ կարելի է Հայաստանում բարձրացնել դանակի գները, վրեն ակցիզ խփել, քանի որ դանակով և՛ հաց են կտրում, և՛ մարդ սպանում:

Մի խոսքով, սարսափելի բան եք արել, բայց դե մենք պետք է տեսնենք մեր գլխի ճարը:
Մի հատ նաև ճշտեք, թե ով է Հայաստան ամենաէժան սպիրտ ներկրողը, թեև գիտեք, որ Ձեր օլիգարխ ընկերներից մեկն է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաթուլ Հակոբյանը կրկին քննադատել էր կառավարությանը՝ անդրադառնալով սպիրտի ակցիզային արժեքի թանկացմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ