copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:41 16-01-2024

Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի

Թուրքիայում հրապարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա Ստամբուլում: Փոխանցում է Ermenihaber-ը։

Միջոցառումն անցկացվելու է Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյի թաղամասում՝ խմբագրատան նախկին շենքի դիմաց:

Ավելի վաղ գրավոր հայտարարությամբ հանդես էին եկել Հրանտ Դինքի ընկերները, ովքեր նաև միջոցառման կազմակերպիչներն են:

«Հրանտ Դինքին սպանողը, 17 տարի առաջ սպանություն կատարելիս, 17 տարեկան էր: Այսօր նա անխոչընդոտ շրջում է մեր մեջ: Դատավարության անվան տակ խայտառակ ներկայացում էր բեմադրվել: Հրանտ Դինքի սպանությունն այս երկրի պատմության մեջ բիծ է թողել: Մենք բողոքում ենք, մենք ապստամբում ենք, մենք արդարություն ենք պահանջում»,- ասված է հայտարարության տեքստում:

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել