Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:35 16-01-2024

Սիրում ես հայրենիքդ, կողմ քվեարկիր․ Հայկ Սարգսյանը՝ իր նախաձեռնած նախագծի մասին

Հիմա հակիրճ կներկայացնեմ մի քանի հիմնավորում, թե ինչու դուք պետք է կողմ քվեարկեք այս օրենքի նախաձեռնությանը։ Այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմությանը, ասաց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով զինված ուժերում կամ գումար վճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե քաղաքացին ծառայի 2 տարի, նա որևէ գումար չի վճարի, եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել՝ նա ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2004 թվականին ընդունված ու Սերժ Սարգսյանի նախագահությամբ 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից»,- ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ երբ իշխանության էր ներկայիս ընդդիմությունը, այդ ժամանակ չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իսկ հիմա՝ 15 միլիոն դրամ։

Ելույթի վերջում պատգամավորը նշեց․ «Պետության շահն ասում է՝ այս օրենքին կողմ պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը։ Այսպիսով՝ սիրում ես հայենիքդ, կողմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում