copy image url
Արտաքին Միտք 2 տարի առաջ - 20:00 15-01-2024

ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է հեղաշրջում անել Թուրքիայում․ թուրք վերլուծաբանի զգուշացումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում ռազմական հեղաշրջումների շարունակում է չափազանց զգայում մնալ, քանի որ երկիրն իր պատմության վերջին հարյուրամյակում մի քանի անգամ բախվել է ռազմական հեղաշրջան ու հեղաշրջան փորձերի։ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո պետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը երկրի զինված ուժերին էր պատվիրակել Թուրքիայում աշխարհիկ կարգերի պաշտպանությունը, և հենց այդ նպատակով էլ, կամ դրա պատրվակով թուրքական բանակը նախորդ հարյուրամյակում մի քանի անգամ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։

Թուրքիայում ռազմական հեղաշրջման վերջին փորձը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 15-ին։ Չնայած գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց կարճ ժամանակում իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել և թույլ չտալ, որ հեղաշրջումը կայանա, այնուամենայնիվ ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական իշխանությունների շրջանակներում մտահոգություններ կան, որ առաջիկայում նույնպես կարող են հեղաշրջումներ տեղի ունենալ։ Ավելին՝ 2016-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանն էլ ավելի ամրապնդեց իր իշխանությունն ու ավտորիտար ռեժիմ հաստատեց, սակայն դրանից հնարավոր հեղաշրջման հարցում իր մտահոգությունները չփարատվեցին։

Հնարավոր նոր ռազմական հեղաշրջման թեման ակտուալ է հատկապես Թուրքիայում սպասվող ընտրությունների համատեքստում։ Թեև նախորդ տարի կայացած համապետական ընտրություններում Էրդողանին և գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը հաջողվեց իշխանությունը պահպանել, այնուամենայնիվ մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք նախորդ տարվա ընտրություններից պակաս կարևոր չեն, քանի որ Էրդողանը ձգտում է ամեն գնով վերադարձնել երկրի ներկայիս և պատական մայրաքաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի կառավարումը, որոնք 2019-ից գտնվում են ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության ձեռքում։

Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան անդրադարձել է երկրում նոր ռազմական հեղաշրջումների հնարավորությանը։ Նա պնդել է, որ նման ծրագրեր ունի Միացյալ Նահանգները՝ նշելով, որ վերջինս ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի համար Էրդողանը մեղադրում է իր երբեմնի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, իսկ Վաշինգտոնը հրաժարվում է արտահանձնել նրան։ Էրդողանն անշուշտ օգտվում է այս ամենից և մեղադրում Միացյալ Նահանգներին՝ Թուրքիայի դեմ նախապատրաստվող հեղաշրջումներին աջակցելու մեջ։

Թուրք վերլուծաբանը հիշեցրել է, որ վերջին օրերին Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» գործողության տարածքում գտնվող հենակետային գոտի ներթափանցելու փորձ արած քուրդ զինյալների հետ բախումներում ընթացքում սպանվել էր 9 թուրք զինվոր։Նա նշել է, որ հասարակության կարծիքով այդ հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ն։

Աթիլլան հոդվածում հիշեցրել է նաև 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի ունեցած դերի ինչպես նաև այն աջակցության մասին մասին, որը Վաշինգտոնը ցուցաբերել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և գյուլենական շարժմանը, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Հոդվածագիրը մեկ պարբերությամբ հիշատակել է նաև Հայաստանի անունը։ Աթիլլան նշել է, որ ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Իսրայելի և Հայաստանի բանակների, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություններ համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության և նրա սիրական թևև՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների հետ։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ առաջիկա ամիսներին ու տարիներին Թուրքիայում բավականին ուշագրավ զարգացումներ են սպասվում, որոնք կազդեն ոչ միայն այդ երկրի, այլ նաև ողջ տարածաշրջանի վրա։ Կհաջողվի՞ Էրդողանին պահպանել իշխանությունը, թե՞ ամիսներ առաջ վերընտրված Թուրքիայի նախագահը պաշտոնական կարվի զինվորականության կողմից դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ իր իշխանության առջև ծառացած վտանգները չեզոքացնելու նպատակով Էրդողանը մեծ ուշադրություն կդարձնի Թուրքիայի արտաքին դերակատարության մեծացմանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ